ԳլխավորԼուր

Ծանր մարտեր են Լաչինի միջանցքի մոտակայքում. Հոխիկյան

Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում, ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Նաիրի Հոխիկյանը։

«Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև աթս-ներ։

Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։

Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել՝ թշնամուն ինֆորմացիա չտալու համար։ Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։

Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման»,-նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում Արցախ-Հայաստան երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ: