ԳլխավորԼուր

26-ամյա երիտասարդի դին դուրս է բերվել ջրափոսից

Դեկտեմբերի 10-ին, ժամը 15։32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի հարակից տարածքում՝ ջրափոսում (մոտ 2-3 մ խորություն), հայտնաբերվել են քաղաքացու իրեր․ ենթադրվում է, որ քաղաքացին ընկել է փոսը, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարարները պոմպերի օգնությամբ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, (մոտ 6 մետր խորություն), հայտնաբերել և ջրափոսից դուրս են բերել քաղաքացու (Գ․ Ա․, ծնված 1995 թ․) դին։