Երևանում ընթացող Հրաձգության Եվրոպայի առաջնությունում շարժվող թիրախ նորմալ վազք կանանց եզրափակիչում մրցեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Գոհար Հարությունյանը, հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից: Եվրոպայի առաջնությունում 4-րդ անգամ չեմպիոն դարձավ Լիլիթ Մկրտչյանը, ով եզրափակիչում 8:6 հաշվով առավելության հասավ Գոհար Հարությունյանի նկատմամբ: Այս վարժությունում երրորդն Ուկրաինայի ներկայացուցիչ Մարգարիտա Կարկանին է:
Երիտասարդ աղջիկների շարժվող թիրախ նորմալ վազք պայքարում ոսկին ու արծաթը նվաճեցին Հայաստանի երկու ներկայացուցիչները` Լիլիթ Մկրտչյանն ու Անահիտ Սարգսյանը: Երրորդը Ալինա Կտալկանն է:
Ավելի վաղ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Վերոնիկա Մայորը դարձավ կանանց օդամղիչ ատրճանակ 10 մետր մրցաձևի հաղթող։
Օդամղիչ ատրճանակ կանանց 10 մետր մրցապայքարում եզրափակիչ էին դուրս եկել Հունգարիայի, Սլովենիայի, Ավստրալիայի, Լատվիայի, Խորվաթիայի, չեզոք դրոշի ներքո հանդես եկող մեկ մարզիկ ու Բուլղարիայի երկու ներկայացուցիչ:
Այս ձևում 238.8 միավորով Եվրոպայի չեմպիոն դարձավ հունգար Վերոնիկա Մայորը: Երկրորդ տեղում 238.2 միավորով Սլովենիայից Մանյա Սլակն է, իսկ եռյակի վերջում` 215.0 միավորով բուլղար Անտուանետա Կոստադինովան է:
Կանանց թիմային հաշվարկում առաջին տեղում Հունգարիան է, երկրորդը` Վրաստանը, իսկ եռյակի վերջում` Բուլղարիան:
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews










