Լուր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

Հրաչյա Սարգսյան

Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Պաշտոնից հեռանալու մասին Սարգսյանն անձամբ է հայտնել ավագանու արտահերթ նիստի ուղիղ եթերում։

Հրաչյա Սարգսյանը վերահաստատեց, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է։ Նա հույս հայտնեց, որ ընտրություններում ՔՊ-ն կստանա երևանցիների վստահության քվեն և հնարավորություն կունենա շարունակելու ծրագրերը։

Մամուլը գրում է, որ մինչև նոր ընտրություններ քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետ ընտրվեց Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։