ԳլխավորԼուր

«Քաղաքապետը». Հայկ Մարությանը բեմ է վերադառնում

Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը սեպտեմբերի 19-ին ու 20-ին  հանդիսատեսին կներկայանա նոր մոնո-ներկայացմամբ։ Այս մասին նշված է նրա ֆեյսբուքյան էջում՝ կից տեսանյութով։

«Սիրելի հայրենակիցներ: Հանրային գործունեությանը զուգահեռ վերսկսում եմ իմ ստեղծագործական աշխատանքը: Ձեր դատին եմ հանձնում իմ նոր մոնո-ներկայացումը` «Քաղաքապետը»»,–գրել է Մարությանը։

Լրագրողներ-նախկին քաղաքապետ ձևաչափով պատրաստված հումորային անոնսում պատասխանելով հարցին, թե հիմա ինչով է նա զբաղվելու, Մարությանը պատասխանում է.

«Կոնկրետ հիմա դուրս եմ եկել քաղաքական թատրոնից ու ոտ-ոտ գնում եմ դեպի Սունդուկյանի անվան թատրոն»։