ԳլխավորԼուր

Երևանի քաղաքապետն ինքնամեկուսացվել է

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով, ում հետ Հայկ Մարությանն ակտիվ շփում է ունեցել»,- նշել է Կարապետյանը։

Նա նաև ընդգծել է, որ բժիշկների ցուցումով քաղաքապետը կանցնի անհրաժեշտ պրոցեդուրաները, ինչի մասին կտեղեկացնեն։

Comment here