ԳլխավորԼուր

Արտակարգ դրությունը երկարացնելու հավանականությունը բավականին մեծ է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնելու հավանականությունը բավականին մեծ է: Այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 9-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում:

«Կա արտակարգ դրությունը երկարացնելու հավանականություն և բավականին մեծ է այդ հավանականությունը: Կարծում եմ, որ արտակարգ դրությունը կերկարացվի»,- ասաց Փաշինյանը:

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Comment here