ԳլխավորԼուր

Հայկ Մարությանը չեղարկում է սեպտեմբերի բոլոր ներկայացումները

Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի հայրենակիցներ: Այս դժվար օրերին մենք իհարկե պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք Ադրբեջանի այլանդակ, բոլոր միջազգային նորմերը խախտող ագրեսիան Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, իհարկե պետք է ակտիվ աշխատենք մեր դաշնակիցների հետ` խնդրի լուծման շուրջ, բայց ամենակարևորը` մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր Հայրենիքը կարող ենք պաշտպանել միայն մենք ինքներս: Ոչ ոք մեր տեղը դա երբեք չի արել և չի էլ անելու: Ուստի պետք է դրվի մի նպատակ` Հայ Առաքելական Եկեղեցու օրհնությամբ կանգնել բանակի կողքին բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով:

Ցավակցում եմ զոհված զինծառայողների հարազատներին:

Հավերժ փառք մեր Տղաներին:

Աստված մեզ բոլորիս պահապան:

Հ.Գ. Բնականաբար որոշում եմ կայացրել չեղարկել սեպտեմբերի բոլոր ներկայացումները: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում եմ կապվել tomsarkgh.am»,-նշված է գրառաման մեջ։

Հիշեցնենք, որ Մարությանի «Քաղաքապետը» ներկայացման տոմսերը մի քանի ժամում սպառվել էին։