ԳլխավորԼուր

Թեհրանում բեմադրվել է «Լոռեցի Սաքոն» ներկայացումը

«Լոռեցի Սաքոն»

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը փետրվարի 7-ին Թեհրանում «Ֆաջր» միջազգային փառատոնում ներկայացրեց Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» ներկայացումը, հայտնում են նախարարությունից։

Ներկայացմանը ներկա էր Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։

Միջոցառումը իրականացվել է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակներում։