«Թատրոն Կայարան»-ը այս տարվա առաջին կանգառը կատարեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, տեղեկացնում է թատրոնի փոխտնօրեն Անդրանիկ (Անդի) Սողոմոնյանը։
Հունվարի 31-ին Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում Գավառի հանդիսատեսի դատին հանձնվեց «Մանդարինի լիկյոր» ներկայացում։
Այն անցավ լեփ-լեցուն դահլիճում ու ավարտվեց հանդիսատեսի երկարատև ծափերով։
«Թատրոն Կայարան»-ը շնորհակալություն է հայտնում «Lori Events» կազմակերպությանը և Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի տնօրինությանն ու անձնակազմին:
«Թատրոն Կայարան»-ի հյուրախաղերը ՀՀ -ի մարզերում շարունակվում են: