ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ):
Շիրակի մարզի, Ճամբարակ քաղաքի և Գյումրի-Երևան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Վայոց ձորի մարզում, Աշտարակ, Ապարան քաղաքներում, Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Սևան քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։