ԳլխավորԼուր

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Ժամը 09։30-ի դրությամբ Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ, տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Դժվարանցանելի են Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70 սմ):

Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:

Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ), իսկ Կիչան-Խաչեն միջշրջանային ճանապարհի «Ցեխ ձոր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տեղում է թեթև ձյուն:

Փակ է Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը 80 սմ-1.2մ-ի):

Դժվարանցանելի են Նոր Շեն, Ծովատեղ, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է 80սմ-1մ-ի):

Մաքրման աշխատանքներ են տարվում Մսմնա համայնքում:

Բքի պատճառով ժամանակավոր փակ է միջպետական մայրուղու Սարավան- Զանգեր ճանապարհահատվածը, այս պահին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:

Գորիս-Սիսիան-Վայք ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար: Վարդենյաց լեռնանցքը փակ է: