ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Դիմակներ» թատերական ակումբը հանդես եկավ վերջին` «NERON: Քաոսի դարաշրջանը» ներկայացմամբ՝ ըստ անվանի դրամատուրգ, պատմաբան Էդվարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոնը» պիեսի:
Պատմական ողբերգությունը Հռոմի կայսր Ներոնի և իր ուսուցիչ Սենեկայի մասին էր, որը երազում էր մարդասիրություն, բարություն և ազնվություն սովորեցնել աշակերտին, սակայն ճիշտ հակառակն է ստացվում. Ներոնը դառնում է դաժան մարդասպան՝ «Մեծագույն բարոյախոսը դաստիարակեց մեծագույն մարդասպանին»: