ԳլխավորԼուր

ՀՀ-ում ինքնամեկուսացման ժամկետը նվազեցվում է

ՀՀ-ում ամբողջական պատվաստված անձանց ինքնամեկուսացման ժամկետը 14 օրից նվազեցվում է 7 օրացուցային օրվա, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օրացուցային օրվա։ ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված` 7-րդ օրը չպատվաստված անձինք, իրենց նախաձեռնությամբ, կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից:

Օդանավակայանում թույլատրվում է դիմավորողների մուտքը ժամանման սրահ` խստորեն պահպանելով սանիտարահամաճարակային կանոնները: Սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովելու նպատակով սահմանային անցման կետերում և օդանավակայանների փակ տարածքներում ուղևորահոսքը կառավարելու կամ մարդկային (այդ թվում՝ դիմավորողների) կուտակումներից խուսափելու համար ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կարող են կիրառել անձանց տեղաշարժի սահմանափակման կամ կանոնակարգման միջոցառումներ։

Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 1-ից և տարածվում են նաև որոշման ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա: