Արցախում կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում։ Այս մասին ապրիլի 7-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
«Շտապօգնության մեքենայով տվյալ անձը տեղափոխվել է Հայաստան։ Նա բուժում կստանա Երևանում։ Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում»,- ասել է Մարտիրոսյանը։
Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7–ին։ Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։ Ինքնամեկուսացման ցուցում են ստացել Միրիկ գյուղի բոլոր բնակիչները։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։