ԳլխավորԼուր

Յուրի Սաքունցը սահմանել է իր հերթական ռեկորդը

Յուրի Սաքունց

Ճգնաժամային կառավարման ազգային ակադեմիայի ֆիզիկական պատրաստության դասախոս, միջազգային սպորտի վարպետ, աշխարհի կրկնակի չեմպիոն, ուժային ըմբշամարտի աշխարհի բրոնզե մեդալակիր, աշխարհի հնգակի և Հայաստանի քսանմեկակի ռեկորդակիր, Գինեսի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանել է իր հերթական ռեկորդը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Փետրվարի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի էլ. հավաքակայանի տարածքում ձեռքի ճկույթ մատով տեղաշարժել է 33 տոննա քաշով մետրոյի գնացքը և գրանցել Գինեսի նոր համաշխարհային ռեկորդ:

Պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ «Ֆիդայիններ» կազմակերպության կողմից նրան հանձնվել է շնորհակալագիր «Հայրենիքին անմնացորդ նվիրումի համար»: