Հունվարի 4-ին, ժամը 18:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը։ Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Տիչինայի և Շերամի փողոցների խաչմերուկում՝ կամրջի տակ գտնվող ջրանցքում, հայտնաբերել են Ա․ Դ․-ի (ծնված 1959 թ․) դին և դուրս բերել ջրանցքից: