ԳլխավորԼուրԽճանկար

Ո՞ր ազգանունով երեխաներն են ավելի շատ ծնվել Հայաստանում 2020-ին

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թ. Հայաստանում ծնվել է 36352 երեխա, այդ թվում՝ 19053 տղա ու 17299 աղջիկ։

Ամենաշատը՝ Գրիգորյան ազգանունը տրվել է 1073 երեխայի (561 տղա, 512 աղջիկ)։

Երկրորդ հորիզոնականում Խաչատրյաններն են՝ 1029 (563 տղա, 466 աղջիկ)։

Երրորդ հորիզոնականում Սարգսյաններն են՝ 1009 (535 տղա, 474 աղջիկ)։

Առաջատար տասնյակում են նաեւ Հարությունյան, Հովհաննիսյան, Հակոբյան, Վարդանյան ազգանունները։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Comment here