ԳլխավորԼուր

ԱրՊՀ-ում պարապմունքները կկազմակերպվեն  երկհերթ եղանակով

Արցախի պետական համալսարանից տեղեկացնում են, որ ԱրՊՀ-ում պարապմունքները կկազմակերպվեն  երկհերթ եղանակով:

Տնտեսագիտության, բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների պարապմունքները կկազմակերպվեն 1-ին հերթով:

Բանասիրական, մանկավարժության և սպորտի ֆակուլտետների պարապմունքները կկազմակերպվեն 2-րդ հերթով:

Տնտեսագիտության, բնագիտական, պատմության և իրավագիտության ֆակուլտետների առաջին կուրսերի ուսանողները պետք է համալսարան ներկայանան սեպտեմբերի 1-ին` ժամը 9:00-ին, բանասիրական ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողները՝ ժամը 12:00-ին, ուսանողական խորհուրդը նրանց կդիմավորի ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի դիմաց՝ շատրվանների մոտ,

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի առաջին կուրսերի ուսանողները ժամը 12:00-ին պետք է ներկայանան ԱրՊՀ համար 3 մասնաշենք (հասցե՝ Տիգրան Մեծ 10, հոսպիտալին հարակից մասնաշենքը):

Յուրաքանչյուր ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվելու է առաջին կուրսեցիների դիմավորման արարողություն և ուղեկցում լսարաններ:

Տնտեսագիտության, բնագիտական և բանասիրական ֆակուլտետների պարապմունքները կազմակերպվելու են համալսարանի  համար 2 մասնաշենքում (հասցե՝ Մխիթար Գոշ 5), իսկ պատմության և իրավագիտության, մանկավարժության և սպորտի ֆակուլտետների պարապմունքները՝ համար 3 մասնաշենքում (հասցե՝ Տիգրան Մեծ 10):

Comment here