ԳլխավորԼուրԿրթություն

ԿԳՄՍՆ-ում քննարկվում է 2020-2021 թթ․ ուստարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը

Դասարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում քննարկվում է 2020-2021 թթ․ ուսումնական տարին մեկ շաբաթ շուտ սկսելու հարցը, հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Նախատեսում ենք 2020-2021 թթ․ ուսումնական տարում՝ սեպտեմբերի և հոկտեմբեր ամիսների շաբաթ օրերին ունենալ պահուստային օրեր։ Մենք քննարկում ենք նաև ուսումնական տարին մեկ շաբաթով շուտ սկսելու հարցը, սակայն այդ ամենը կախված է մայիս ամսվա՝ ուստարվա ավարտի ամփոփումներից։ Պահուստային օրերն անհրաժեշտ են մեզ, որպեսզի հասկանանք, թե ինչ ենք բաց թողել, ինչպես նաև այն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով ետ են ընկել կամ բաց են թողել որոշ դասընթացներ, կարողանան լրացնել դրանք»,- նշել է Արայիկ Հարությունյանը։

Comment here