ԳլխավորԼուրԿրթություն

Հանրակրթական և ավագ դպրոցներում փոխադրման եւ ավարտական քննություններ չեն լինի (տեսանյութ)

«Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա կամփոփվեն նրանց տարեկան գնահատականները, որոնք կհամարվեն քննական։ Դրանց հիման վրա 4-րդ և 9-րդ դասարանների աշակերնտերը կփոխադրվեն հաջորդ կրթական աստիճան։ Փոխադրման քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, և ամփոփումը տեղի կունենա նույն սկզբունքով»

Նույն սկզբունքը կգործի նաեւ 12-րդ դասարանցիների համար։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Comment here