ԳլխավորԼուրԿրթություն

Բուհերն իրենք կընտրեն ավարտական քննությունների իրականացման ձեւը. գործընթացը կամփոփվի մինչեւ հուլիսի 1–ը

Բուհերում ավարտական քննությունների իրականացման ձեւն ընտրում են առանձին բուհերը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27–ին, ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Իրեց ինքնավարության պայմաններում, պահպանելով համավարակի կանխարգելման ուղղությամբ նախատեսված ընդհանուր կանոնը եւ մինչեւ հուլիսի 1-ը գործընթացն ամփոփելու պահանջը»,– ասաց նա։

Նախարարի խոսքով՝ մեդալի համար քննությունները կտեղափոխվեն հաջորդ ուսումնական տարի. «Մեդալի քննությունները չեն իրականացվելու, հավակնորդներին կարող է հնարավորություն տրվել մասնակցել հաջորդ ուսումնական տարվա քննություններին։ Մենք այդ պատուհանը թողել ենք, որ հաջորդ տարի բոլոր հավակնորդները մասնակցեն այդ քննություններին»։

 

 

Comment here