ԳլխավորԼուր

Հայաստանում ոչ մի բուհ չի համապատասխանում միջազգային չափանիշներին. վարչապետ

Բուհեր

Հայաստանի Հանրապետությունում չկա ո՛չ հայկական, ո՛չ միջազգային, ո՛չ մասնավոր բուհ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին, ՀՀ կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք հայտարարենք միջազգային չափանիշներին համապատասխան բուհերի լիցենզավորման և հավատարմագրման մասին, ապա նշանակում է, որ առանց բացառության Հայաստանի բոլոր բուհերը պետք է փակվեն»,– ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ դրա պատճառով երիտասարդները զրկված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն ստանալու հնարավորությունից։

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը միջնաժամկետ հեռանկարում մտադիր է ՀՀ բոլոր բուհերը տեղափոխել ակադեմիական քաղաք, իսկ կրթության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թ. երկրում պետք է գործի մինչև 8 պետական բուհ, որոնց ամբողջ ծախսը պետք է հոգա ՀՀ կառավարությունը՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։

«Մեր մոտեցումն այն է, որ ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի ո՛չ պետական, ո՛չ մասնավոր, ո՛չ միջազգային։ Դրա համար էլ ակադեմիական քաղաքի համար մոտ 1000 հա տարածք ենք առանձնացրել, որպեսզի ամբողջ համակարգը տեղափոխվի այնտեղ»,– հայտարարեց նա։