Ամփոփվել է 2022 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մրցույթը, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
Ըստ այդմ, մայրաքաղաք Երևանի և մարզերի 22 բուհեր և բուհերի մասնաճյուղեր դիմած 3793 դիմորդից ընդունվել է 2058-ը կամ 54,3 տոկոսը:
Դիմածների և ընդունվածների թվով առաջին եռյակում են Տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) /519 հայտագրված, 338 ընդունված՝ 65,1%/, Մանկավարժականը (ՀՊՄՀ) /475, 222, 46,7%/ և ԵՊՀ-ն /422, 260, 61,6%/:
Ֆիզկուլտինստիտուտ դիմած 294-ից ընդունվել է 244-ը կամ 83 %-ը, Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղ դիմել են 10 հոգի, 8-ն ընդունվել են, այսինքն՝ 80%-ը: