ԳլխավորԿրթությունՈւսումնառություն Հայաստանում

Բուհերի ամենաշատ ու ամենաքիչ հայտեր ստացած մասնագիտություններն ու դրանց համար հատկացված վճարովի ու անվճար տեղերը

Հունիսի 15-ին ավարտվել է բուհեր ընդունվելու դիմում-հայտերի ներկայացման ժամկետը։

Ներկայացնում ենք հայաստանյան բուհերի՝ դիմորդների կողմից առավելագույն եւ նվազագույն հայտեր ստացած (առաջին տողով) մասնագիտությունները եւ դրանց համար նախատեսված անվճար ու վճարովի տեղերի քանակը՝ ըստ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի dimord.am կայքի տվյալների։

Հիշեցնենք, որ այս տարի, նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, դիմորդները ընդունելության միայն մեկ քննություն կհանձնեն։ Քննությունների ցանկը՝ այստեղ։ Քննությունները նախատեսված են հուլիսի 1-ից 8-ը։

Եվ այսպես՝ Երեւանի պետական համալսարանում ամենաշատ հայտ ներկայացվել է Իրավագիտություն (502 հայտ, անվճար տեղեր՝ 2, վճարովի տեղեր՝ 138), ամենաքիչը՝ Կրոնագիտություն (2 հայտ, անվճար տեղեր՝ 3, վճարովի՝ 17) մասնագիտության համար։

Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղ՝ Ֆինանսներ (41 հայտ, 5 անվճար, 45 վճարովի տեղ), Բնապահպանություն եւ բնօգտագործում (4 հայտ, 1 անվճար, 24 վճարովի տեղ) եւ Ֆրանսերեն լեզու և գրականություն (4 հայտ, 2 անվճար, 13 վճարովի տեղ)։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ (174, 20, 47), Պարենամթերքի տեխնոլոգիա (1, 0, 12)։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ (31, 13, 20), Տեքստիլ և թեթև արդյունաբերության նյութերի և արտադրանքների տեխնոլոգիա, սարքավորումների տեխնիկական շահագործում (2, 3, 9)։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղ՝ Ծրագրային ճարտարագիտություն (29, 10, 18), Մեքենաշինություն և նյութերի մշակում (8, 6, 10)։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղ՝ Լեռնային գործ և օգտակար հանածոների արդյունահանում (24, 3, 8), Տեղեկատվական համակարգեր (5, 4, 10)։

Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան՝ Դիզայն (192, 12, 310), Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում (4, 4, 50)։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ Ֆինանսներ (ըստ ոլորտի) (360, 12, 188),  Բնապահպանություն եւ բնօգտագործում (4, 1, 49)։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ՝ Կառավարում (ըստ ոլորտի) (46, 2, 53), Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) (17, 3, 52)։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղ՝ Կառավարում (ըստ ոլորտի) (21, 0, 19), Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի) (2, 0, 19)։

Հայաստանի պետական մանկավարժական համալսարան՝ Հոգեբանություն (147, 2, 120), Տիֆլոմանկավարժություն (0, 2, 23), Շախմատ (0, 2, 23)։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան՝ Սերվիս (200, 4, 121), Լեզվաբանություն, գերմաներեն լեզու (2, 2, 29)։

Շիրակի պետական համալսարան՝ Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ (84, 5, 30),  Ֆիզիկա (1, 1, 15),

Վանաձորի պետական համալսարան՝  Անգլերեն լեզու և գրականություն (60, 4, 36),  Ռադիոֆիզիկա (4, 2, 14)։

Երեւանի պետական կոնսերվատորիա՝ Վոկալ արվեստ (117, 8, 49), Դիրիժորություն (3, 4, 7)։

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ Դերասանական արվեստ (դրամ. թատրոնի և կինոյի դեր.) (113, 18, 40), Թատերագիտություն (0, 0, 8)։

Հայաստանի պետական բժշկական համալսարան՝ Բուժական գործ (745, 59, 350), Բուժական գործ զինված ուժերում (50, 20, 0)։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ՝ Մասնագիտական մանկավարժություն (487, 55, 392), Լրագրություն (12, 0, 20)։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ (76, 37, 226),  Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում (4, 4, 24)։

Հայ-ռուսական համալսարան՝ Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա (92, 14, 35), Իրանագիտություն (1, 2, 15) եւ արաբագիտություն (1, 0, 15)։

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here