ԳլխավորԼուր

Երկարաձգվել է կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման դիմում-հայտերի ժամկետը

Ուսուցիչը՝ դասասենյակում՝ համավարակի օրերին (Ռուսաստան)

Կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների վերապատրաստման նպատակով դիմում-հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է. այն տևելու է մինչև հունիսի 5-ը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նշենք, որ կամավոր ատեստավորումից 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ մեկ տարվա ընթացքում՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների:

Նշված արդյունքը ցուցաբերած ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպում է առարկայական պարտադիր վերապատրաստում՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին համապատասխան:

Հիշեցնենք, որ վերապատրաստման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը).
3) դասավանդվող առարկան, որից ատեստավորվել է.
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) ուսուցչի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
6) ուսուցչի կամավոր ատեստավորման առարկայական գիտելիքի ստուգման արդյունքները, որն ըստ առարկաների հրապարակված է Գնահատման և թեստավորման կենտրոնի պաշտոնական կայքէջում՝ անհատական ծածկագրերով /հղումն այստեղ՝ http://www.atc.am, Թեստեր և պատասխաններ բաժնում/:

Անհատական ծածկագիրը ոչ մի կերպ չգտնելու պարագայում դիմել՝ նշելով միավորը՝ հետագայում այն ճշգրտելու պայմանով:

Վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվությունը ստորև.

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ postgraduate@ysu.am, հեռ՝ 060 710212/

«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ /researchcenter@aspu.am, հեռ.՝ 010 597029/

«Վանաձորի Հ.Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ vsureformstraining@gmail.com, հեռ.՝ 077 230277/

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ /էլ.փոստ՝ info@shsu.am, mesrop.1964@mail.ru, հեռ.՝ 095 171415/

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան /bryusov.qe@gmail.com, հեռ.՝ 060 830111/ներքին՝ 2-69/:

Նշենք, որ առարկայական պարտադիր վերապատրաստման գործընթացը նախատեսված է միայն 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար: