ԳլխավորԼուրԿրթություն

Դիմորդ-2022. ամենապահանջված մասնագիտությունները

Մայիսի 10-ին ավարտվել է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Ապրիլի 30-ի համեմատ՝ ամենապահանջված մասնագիտությունները որոշ բուհերում փոխվել են։

Ներկայացնում ենք (ըստ dimord.am-ի) հայաստանյան մի քանի բուհերի ամենաշատ ու ամենաքիչ հայտեր ստացած մասնագիտությունները, դիմորդների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ։

Եվ այսպես՝

Երևանի պետական համալսարան

Ամենաշատ հայտը ստացվել է «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» բաժնի համար՝ 301 հայտ 40 անվճար ու 175 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում «Իրավագիտություն»-ն է՝ 279 հայտ 2 անվճար, 138 վճարովի տեղի համար։

Ամենաքիչ հայտեր ստացել են «Կրոնագիտություն» (2), «Երկրաբանություն» (3), «Աստվածաբանություն» (4) մասնագիտությունները։

Հայտատուների ընդհանուր թիվը 2877 է։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ամենաշատը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»՝ 138 հայտ 20 անվճար ու 47 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում «Տեղեկատվական անվտանգություն»-ն է՝ 114 հայտ 23 անվճար, 45 վճարովի տեղի համար ու «Տնտեսագիտություն»-ը՝ 114 հայտ 0 անվճար, 140 վճարովի տեղի համար։

Ամենաքիչ հայտեր ստացել են «Վերամբարձ,ճանապարհային և շինարարական մեքենաներ» (1) ու «Շրջակա միջավայրի պաhպանություն» (2) մասնագիտությունները։

Հայտատուների ընդհանուր թիվը 1295 է։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Ճարտարապետություն»-ը՝ 228 հայտ 13 անվճար, 160 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում «Միջավայրի դիզայն»-ն է 137 հայտ 5 անվճար, 70 վճարովի տեղի համար։

Ոչ մի հայտ՝  «Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն», «Տրանսպորտային համակարգեր» մասնագիտությունները։

Հայտատուների ընդհանուր թիվը 791 է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Կառավարում (ըստ ոլորտի)»՝  294 հայտ 11 անվճար, 189 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում՝  «Ֆինանսներ (ըստ ոլորտի)»՝ 276 հայտ 11 անվճար, 189 վճարովի տեղի համար։

Ամենաքիչը՝  (1)։

Հայտատուների ընդհանուր թիվը 1478 է։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Հոգեբանություն»-ը՝  126 հայտ 2 անվճար, 120 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում՝  «Պարարվեստ» (86/3/46)։

Ոչ մի հայտ՝ «Իսպաներեն լեզու և գրականություն », «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ », «Շրջակա միջավայրի գիտություններ»։

Հայտատուների ընդհանուր թիվը 748 է։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Սերվիս»-ը՝  242 հայտ 2 անվճար, 247 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում՝  «Միջմշակութային հաղորդակցություն, անգլերեն լեզու»՝ 171/5/169։ Գրեթե նույնքան հայտ ստացվել է «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ»-ը՝ 170/5/150։

Ամենաքիչը՝ «Մասնագիտական մանկավարժություն, գերմաներեն լեզու և գրականություն» (6), «Թարգմանչական գործ՝ ռուսերեն և հայերեն լեզուներ» (6)։

Հայտատուների ընդհանուր թիվը 1200 է։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Ագրոբիզնես և ֆինանսներ»-ը՝  73/6/100։

Երկրորդ տեղում՝  «Անասնաբուժություն»՝ 20/9/51։

Ոչ մի հայտ՝ «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա»,  «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ»։

Հայտատուների ընդհանուր թիվը 189 է։

Բուհերի դիմորդների վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ։