ԳլխավորԼուրԿրթություն

Ի՞նչ մասնագիտություններ են նախընտրում դիմորդներն այս տարի

Ապրիլի 15-ից սկսվել է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում (dimord.am) պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Առաջին փուլի հայտագրումը կավարտվի մայիսի 10-ին։

Ներկայացնում ենք (ըստ dimord.am-ի) հայաստանյան մի քանի բուհերի ամենաշատ ու ամենաքիչ հայտեր ստացած մասնագիտությունները ապրիլի 30-ի դրությամբ։

Եվ այսպես՝

Երևանի պետական համալսարան

Ամենաշատ հայտը ստացվել է «Իրավագիտություն» բաժնի համար՝ 115 հայտ 2 անվճար ու 138 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»-ն է՝ 85 հայտ 40 անվճար, 175 վճարովի տեղի համար։

Այս պահի դրությամբ ոչ մի հայտ չեն ստացել «Կրոնագիտություն», «Կրոնական զբոսաշրջություն», «Աշխարհագրություն» ու «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» մասնագիտությունները։

Հայտատուների ընդհանուր թիվը 808 է։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Ամենաշատը՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»՝ 44 հայտ 20 անվճար ու 47 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում «Տեղեկատվական անվտանգություն»-ն է՝ 2 հայտ 23 անվճար, 45 վճարովի տեղի համար։

Ոչ մի հայտ չի ստացվել «Ռոբոտատեխնիկա և մեխատրոնիկա», «Մետալուրգիա», «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ», «Մեխանիկական համակարգերի քոմփյութերային նախագծում», «Չափիչ սարքավորումներ և համակարգեր», «Կենսաբժշկական ճարտարագիտություն» մասնագիտությունների համար։

Հայտատուների ընդհանուր թիվը 255 է։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Ճարտարապետություն»-ը՝ 96 հայտ 13 անվճար, 160 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում «Միջավայրի դիզայն»-ն է (60 հայտ/5 անվճար/100 վճարովի տեղ)։

Ոչ մի հայտ՝ «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծում, շինարարություն, կառավարում», «Հիդրոտեխնիկական և հիդրոէներգետիկ կառուցվածքներ», «Երկաթգծի շինարարություն, երկաթգիծ, գծային տնտեսություն», «Տրանսպորտային համակարգեր», «Տնտեսագիտություն», «Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)», «Լոգիստիկա»։

Հայտատուների ընդհանուր թիվը 240 է։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Կառավարում (ըստ ոլորտի)»՝  114 հայտ 11 անվճար, 189 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում՝  «Ֆինանսներ (ըստ ոլորտի)»՝ 91 հայտ 11 անվճար, 189 վճարովի տեղի համար։

Ոչ մի հայտ՝ «Վիճակագրություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա»։

Հայտատուների ընդհանուր թիվը 383 է։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Հոգեբանություն»-ը՝  47 հայտ 2 անվճար, 120 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում՝  «Հայոց լեզու և գրականություն» (19/3/87) և «Պարարվեստ» (19/3/46)։

Ոչ մի հայտ՝ «Իսպաներեն լեզու և գրականություն », «Մշակութաբանություն », «Թանգարանային գործ և պատմամշակութային կառույցների պահպանություն», «Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ », «Շրջակա միջավայրի գիտություններ», «Կառավարում (ըստ ոլորտի)»։

Հայտատուների ընդհանուր թիվը 219 է։

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն լեզուներ »-ը՝  71 հայտ 5 անվճար, 150 վճարովի տեղի համար։

Երկրորդ տեղում՝  «Սերվիս»՝ 58/2/247։

Ոչ մի հայտ՝ «Լրագրություն»,

Հայտատուների ընդհանուր թիվը 362 է։

Հայաստանի ազգային ագրարային համալսարան

Ամենաշատ հայտերը ստացել է «Ագրոբիզնես և ֆինանսներ»-ը՝  17/6/100։

Երկրորդ տեղում՝  «Անասնաբուժություն»՝ 9/9/51։

Ոչ մի հայտ՝ «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա»,  «Ագրոէկոլոգիա», «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ»։

Հայտատուների ընդհանուր թիվը 54 է։

Ավելի մանրամասն թեմային կանդրադառնանք հայտերի ընդունման ավարտից հետո։