ԳլխավորԼուր

Հայ մարմնամարզիկներն Իտալիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Արթուր Դավթյան

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային և երիտասարդական հավաքականներն ապրիլի 24-29-ը կմասնակցեն Իտալիայի Ռիմինի քաղաքում անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Մեծահասակների կազմում ընդգրկված են Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Ավետիսյանը, Գագիկ Խաչիկյանը, Էրիկ Բաղդասարյանը, իսկ երիտասարդներից պայքարի դուրս կգան Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Ռոբերտ Գյուլումյանը և Շեքսպիր Գևորգյանը:

Եվրոպայի առաջնության բազմամարտի մրցումներում կխաղարկվեն Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր: