ԳլխավորԼուր

Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

Ծանրորդ Վարազդատ Լալայան

Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի ընտրանու անդամ Վարազդատ Լալայանը պոկեց 206 կգ ու 211 կգ: Այս վարժությունում Վարազդատ Լալայանը դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրեց 245 կգ, 250 կգ: Լալայանն այս վարժությունում ևս առաջինն էր:

Երկամարտի 461 կգ արդյունքով Վարազդատ Լալայանը երկրորդ տարին անընդմեջ աշխարհի չեմպիոն է:

Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը երկամարտի արդյունքով արծաթե մեդալակիր դարձավ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews