ԳլխավորԼուր

Մարատ Աճեմյանը 10։0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն ու անցավ եզրափակիչ

Ըմբիշ Մարատ Աճեմյան

Մարատ Աճեմյանը (51 կգ) Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող հունահռոմեական ոճի մինչև 17 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում 10։0 հաշվով հաղթեց ադրբեջանցի Էլշադ Աբասովին և վաղը եզրափակիչում ոսկե մեդալի համար գոտեմարտելու է ռուսաստանցի Ռիզվան Կաիրբեկովի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։

Եզրափակիչ է հասել նաև Հայկ Մանուկյանը (60 կգ), որը վաղը ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Ալի Նազարովի հետ։

Մարտին Մանջիկյանը (48 կգ) եզրափակիչում պարտվեց բուլղարացի Ստանիսլավ Իվանովին ու արծաթե մեդալ նվաճեց։

Երեկ եզրափակիչ էր դուրս եկել նաև Ջանես Նազարյանը (65 կգ), որը իր ուժերը կչափի վրացի Տավբերիձեի հետ։

Հավելենք, որ Մարատ Աճեմյանը 2024 թ. աշխարհի առաջնության փոխչեմպիոն է։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews