ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը շարունակում է ներկայացնել Հայաստանի վանքերն ու մշակութային հուշարձանները։
Ավանդության համաձայն, Ս. Ստեփանոս վանքը, որ հայտնի է նաև Աղջոց (Աղջկաց) վանք անուններով, հիմնադրել է Ս․ Գրիգոր Լուսավորիչը՝ Հռիփսիմյան կույսերին աջակցած քահանաներից մեկի՝ Ստեփանոս Նախավկայի նահատակության վայրում։ Ստեփանոսը փախել էր Տրդատ արքայի հալածանքներից։
Հետագայում՝ 13-րդ դարում, Սրբի նահատակության այդ վայրում կառուցվել է վանական մեծ համալիր։
Եղել է կրոնական և մշակութային կենտրոն:
Պարսպապատերով շրջապատված վանական համալիրը բաղկացած է գլխավոր` Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից:
Վանքը գտնվում է Արարատի մարզում, Խոսրովի պետական արգելոցում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews