ԳլխավորԼուր

21 տարեկանում մահացել է մրցավար, կարատեիստ Ալիսա Ասոյանը

Ալիսա Ասոյան

21 տարեկանում մահացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մրցավար, մարզուհի Ալիսա Ասոյանը, հայտնում են Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից։

Ալիսան Հայաստանի երիտասարդական և մեծահասակների առաջնությունների բազմակի չեմպիոն էր, ֆեդերացիայի լավագույն մրցավարներից։

Մահվան պատճառը սրտի կանգն է։

«Հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 20-ին, ժամը 17:00-ից «Կարմիր բլուր» սգո սրահում, հասցեն ` ք. Երեւան, Չարբախ, Շիրակի 74/1:

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի ողջ անձնակազմը վշտակցում է Ալիսա Ասոյանի ընտանիքին եւ հարազատներին»,-նշված է գրառման մեջ։