ԳլխավորԼուր

Կրեդիտները կարող են փոխարինել բուհական ընդունելության քննություններին. նախագիծ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել 10-12-րդ դասարաններում կրեդիտային համակարգի ներդրման կարգի նախագիծը։ Այս մասին նշված է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան էջում։

«Կարծում ենք, որ կրեդիտային համակարգը թույլ կտա էապես բարձրացնել ավագ դասարաններում սովորելու հետաքրքրվածությունն ու արդյունավետությունը՝ իրականացնելով հետևյալ կարևոր փոփոխությունները.

• դպրոցում սովորողի կողմից ընտրված առարկաներից կամ արտաքին գնահատումներից կուտակած կրեդիտները կարող են փոխարինել բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության քննություններին (միասնական, ներբուհական):

• կուտակած կրեդիտների հիման վրա սովորողը կարող է ազատվել բարձրագույն ուսումնական հաստատությունում համապատասխան առարկայական դասընթացների (մոդուլների) ուսումնասիրությունից՝ տվյալ հաստատության կողմից սահմանված կարգով կրեդիտը ընդունելու դեպքում:

• կրեդիտները կարող են փոխանցվել նաև դպրոցի և արտադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական հաստատությունների միջև՝ հաստատությունների միջև կնքված պայմանագրի համաձայն։

Համակարգը կներդրվի փորձարկումից հետո»,-նշել է փոխնախարարը։

Կրեդիտների հաշվառման և փոխանցման մանրամասները հասանելի են այստեղ։

Comment here