ԳլխավորԽճանկար

10 տարի անց սմարթֆոններից կօգտվեն միայն հին իրերի սիրահարները. փորձագետ

Սմարթֆոններն իրենց արդիականությունը կկորցնեն արդեն 10 տարի անց. բջջային սարքերը կդառնան մնացուկ, որից կօգտվեն միայն հին իրերի սիրահարները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Նման հեռանկարի մասին խոսել է փորձագետ, Veon խմբի թվային արտադրանքի գծով ղեկավար Ջորջ Հելդը։

Ինչպես նշել է Հելդը, սմարթֆոնն այսօր գերազանցապես  օգտագործվում է նույնականացման և տվյալների ստացման համար։ Սակայն անձը հաստատել կարելի է նաև կենսաչափական տեխնոլոգիաների կիրառմամբ. օրինակ`  դեմքով, ձայնով, քայլվածքով և այլն։ Տեղեկություն ստանալու գործընթացը կարելի է կազմակերպել նաև առանց սմարթֆոնի, օրինակ, աչքի առաջ ունեցած էկրանի օգնությամբ, որը կստեղծվի որևէ կրիչ սարքի օգնությամբ։

«Հեռախոսը կդառնա մնացուկ, որը պետք չի լինի արդեն 10 տարի հետո։ Այլ տեխնոլոգիաներ կհայտնվեն, որոնք ավելի հարմար կլինեն օգտագործման համար, քան ներկայիս «գրպանի ընկերը»», – ասել է Հելդը։ Փորձագետը հավելել է, որ սմարթֆոններն ի սկզբանե փակուղային տեխնոլոգիա էին, սակայն կարևոր դեր խաղացին տեխնոլոգիական առաջընթացի համար։

Comment here