ԳլխավորԼուր

Հաշվել չգիտե՞ք. նախարարը մաթեմատիկայի պարզագույն իմացության դասեր է տալիս

Ժաննա Անդրեասյան

Շատ լավ հասկանում եմ որոշ շրջանակների և լրատվամիջոցների մոտեցումը՝ կոնկրետ դիրքից անդրադառնալ իրականացվող տարբեր գործընթացների, բայց նույնիսկ այդ դեպքում դա պիտի համադրվի իրականության հետ, ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով կամավոր ատեստավորմանը, գրում է.

Իսկ եթե հանրագումարի բերենք կամավոր ատեստավորման երեք տարիների արդյունքները, ապա, ըստ ԿԳՄՍՆ-ի, շուրջ 4700 ուսուցիչներ են ունեցել աշխատավարձի բարձրացում։ Իսկ դա հանրապետության շուրջ 30 հազարանոց ուսուցչական համայնքի 2 տոկոսն էլ չի կազմում։

Հարգելի խմբագրակազմ, ձեր իսկ ներկայացրած թվերով կամավոր ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացում ունեցած շուրջ 4700 ուսուցիչները կազմում են 30 հազարի շուրջ 15,67 տոկոսը։

ԿԳՄՍՆ նախարարությունը պատրաստակամ է կազմակերպել նաև մեծահասակների ոչ ֆորմալ կրթական դասընթացներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ մաթեմատիկայի պարզագույն իմացության»,-նշված է գրառման մեջ։