ԳլխավորԼուրԿրթություն

Ուսումնական տարին կավարտվի հեռավար ուսուցմամբ. ԿԳՄՍ նախարար

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության օրերին և ամբողջ մայիս ամսին առկա լսարանային դասեր չեն լինի։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«2020 թվականի ուսումնական տարին կավարտվի հեռավար ուսուցմամբ, այսինքն՝ առկա լսարանային դասեր չեն լինելու։ Այս տարի ամբողջ մայիս ամսին նույնպես կշարունակվի հեռավար կրթությունը»,- նշել է  նախարարը։

Comment here