ԳլխավորԽճանկար

Բուժծառայողի օրն է

Զինվորներ, աղավնիներ

ՀՀ զինված ուժերում նոյեմբերի 17-ը բուժծառայողի մասնագիտական օրն է, հայտնում են ԵՊԲՀ-ից:

Զինվորական և բժշկի կոչմանը հավատարիմ՝ ռազմական բժշկի ուղին ընտրած մասնագետները ծառայում կրկնակի երդման ներքո:

Ռազմական բժշկի դերն ազգային բանակի կայացման ու զարգացման գործում եղել և շարունակում է մնալ անգնահատելի: Զինվորական բժիշկներն իրենց ուսերին են կրում հայրենիքի պաշտպանների՝ զինվորների և սպաների առողջացման ու կյանքերի փրկության պատասխանատվությունը: Նրանք ապացուցել են, որ ամենաբարդ իրավիճակներում՝ կյանքի և մահվան սահմանագծին, զինվորի կողքին են՝ պատրաստ զոհել սեփական կյանքը հանուն կյանքերի փրկության: Սահմանին կանգնած զինվորն ու սպան ավելի վստահ ու համարձակ են կանգնում հայրենի հողին, երբ թիկունքին ունեն հմուտ ու կոչմանը հավատարիմ բժիշկներ:

ՀՀ զինված ուժերի կազմավորման առանցքում մեծ դեր ունի ԵՊԲՀ 27-ամյա ռազմաբժշկական ֆակուլտետը: Ապագա ռազմական բժիշկները կրթվելով 100-ամյա բժշկական բուհում՝ ամեն տարի համալրում են բուժծառայողների՝ սպիտակ բանակի շարքերը:

Արցախի դեմ պատերազմում ինչպես թիկունքում, այնպես էլ առաջնագծում, ռազմական բժիշկների կատարած աշխատանքն օրինակելի է: Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորներին առաջնագծում օգնություն ցույց տալը և այնտեղից դուրս բերելը եղել է նրանց գլխավոր առաքելությունը, և հանդիսացել բազմաթիվ կյանքերի փրկության գրավականը:

Հայրենիքի հանդեպ և մասնագիտական պարտքը կատարելիս ռազմական բժիշկների և նրանց ուղեկցող անձնակազմի կատարած սխրանքները բազմաթիվ են:

Շնորհավորելով ՀՀ և Արցախի սահմանամերձ տարածքներում ծառայող բոլոր ռազմական բժիշկներին մասնագիտական տոնի առթիվ ՝ մաղթում ենք, որ մասնագիտական գործունեությունն իրականացնեք միայն խաղաղ պայմաններում և անսասան լինեք ձեզ վստահված պատասխանատու աշխատանքում:

Comment here