ԳլխավորԼուր

Բժշկական համալսարանն այս տարի 779 շրջանավարտ տվեց

Բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) այս տարի 779 շրջանավարտ տվեց

Ակադեմիական հագուստը օրեր անց կփոխարինվի ճերմակ խալաթով. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 779 շրջանավարտ ավարտեց մեկդարյա կրթագիտական հաստատությունը` ապագայի ծրագրերով ու հայրենի բժշկագիտությունը զարգացնելու մեծ պատասխանատվությամբ, տեղեկանում ենք բուհի ֆեյսբուքյան էջից։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը  2022-2023 ուսումնական տարվա ավարտական հանդիսավոր միջոցառման ողջույնի խոսքում շեշտեց, որ անցած վեց տարիները մեր երկրի կյանքում եղել են բարդ, պատասխանատու, եղել են մեծ փորձությունների տարիներ, որոնք ուսումնառության ընթացքում սովորողները պատվով կարողացան հաղթահարել:

«Սիրելի՛ շրջանավարտներ, դուք անցաք բավականին դժվար, հիմնարար գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհով, հաղթեցիք բժշկին հարիր այն գիտելիքների, փորձությունների, քննությունների ճանապարհը, որը ձեզ համար կյանքում դառնալու է մեծ հնարավորություն՝ ձեր մարդկային տեսակը, ձեր որակները կյանքի կոչելու բժշկական գործունեության ընթացքում: Ես ձեզ հաջողություն եմ մաղթում, բժշկի կյանքում կարևորագույն ձեռքբերում է, երբ նա կարողանում է հաջողությունը վերցնել իր ձեռքը և բաց չթողնել: Բայց հաջողությունը մեկ անգամ դա բժշկի հաջողություն չէ, դա վտանգ է: Բժշկի հաջողությունը խորը գիտելիքների, հմտությունների, ուսուցիչների, բուհի հանդեպ պատասխանատվության մեջ է, խորը գիտակցության՝ իր երկրի և ժողովրդի, համամարդկային արժեքների առջև»,-ասաց ռեկտորը։

Նա շնորհակալություն հայտնեց համալսարանի դասախոսական կազմին, Գիտական խորհրդին` տարիների աշխատանքով ևս մեկ սերունդ պատրաստելու համար։

Բժշկական համալասարանն այս տարի 779 շրջանավարտ տվեց

Բժշկական համալասարանն այս տարի 779 շրջանավարտ տվեց

Բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) այս տարի 779 շրջանավարտ տվեց