ԳլխավորԼուր

Գյումրիում հայտնաբերվել են մոր եւ երեխայի դիերը

Այսօր` հուլիսի 26-ին, Գյումրիի շենքերից մեկում 2 դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների` մայրը որդու հետ 4 օրով վարձակալել է տվյալ բնակարանը։ Այսօր լրացել է ժամկետը, տանտերը եկել է գումարը վերցնելու, սակայն ներսից դռան զանգին չեն արձագանքել։

Դրանից հետո տանտերն ահազանգել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն։

Ժամանած հրշեջները բացելով նշված շենքի բնակարաններից մեկի դուռը՝ ննջասենյակում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա տղայի դիերը։

Ըստ նախնական եզրակացության` մայր ու որդի մահացել են մի քանի օր առաջ։

Comment here