ԳլխավորԼուր

Կապան-Ճակատեն ճանապարհին թշնամին հենակետ է տեղադրել. տեսանյութ

Հայաստանի Հանրապետության Մ17 միջպետական ճանապարհի Կապան-Ճակատեն ավտոճանապարհահատվածում տեղադրվել է ադրբեջանական հենակետ: Թշնամու հենակետում ծառայություն է իրականացնում ավելի քան 15 զինված ադրբեջանցի զինծառայող, տեղեկացնում է yerkirmedia.am-ը: Ադրբեջանական հենակետը տեղադրվել է այսօր երեկոյան ժամերի:

Նշվում է, որ մինչ այս պահը պաշտոնական որևէ տեղեկատվություն նոր հենակետի հետ կապված չկա:

Yerevan.Today-ի նկարահանող խմբին հաջողվել է նկարահանել հենակետը՝ ավտոմեքենայով ընթանալիս։

Հավելենք, որ դա միակ ճանապարհն է, որ Ճակատենը միացնում է Կապանին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերից թշնամին անցակետեր է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին։
Ադրբեջանի ծանուցումից հետո, թե պատրաստվում են մաքսատուրք գանձել նշված ճանապարհով անցնող ՀՀ քաղաքացիներից, ՀՀ իշխանություները որոշել են հրաժարվել այդ ավտոճանապարհից ու ՀՀ քաղաքացիներին ուղղորդել երթևեկել այլընտրանքային` Կապան– Աղվանի– Տաթև– Հալիձոր– Շինուհայր ճանապարհով։

Comment here