Աշխարհի առաջատար բուհերԳլխավորԼուրԿրթություն

2025 թվականի աշխարհի միջազգային լավագույն համալսարանները

Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանը

Դիմորդները, ովքեր ցանկանում են սովորել միջազգային առավել լավ պայմաններում, պետք է դիմեն Շվեյցարիայի, Հոնկոնգի, Արաբական Միացյալ Էմիրությունների կամ Միացյալ Թագավորության համալսարաններ, հայտնում է timeshighereducation.com-ը:

Այս աղյուսակը, որը կազմվել է Ուսանողների միջազգային վարկանիշի, անձնակազմի միջազգային վարկանիշի, միջազգային համահեղինակության վարկանիշի և միջազգային հեղինակության ցուցանիշների միջոցով, որոնք հավաքվել են Times Higher Education World University Rankings 2025-ի համար, ցույց է տալիս, որ վերը նշված չորս երկրներն ու տարածաշրջանները հյուրընկալում են աշխարհի ամենահեղինակավոր համալսարաններից մի քանիսը:

Այս բոլոր հաստատություններն ունեն միջազգային ուսանողների և անձնակազմի մեծ մասնաբաժին, հետազոտությունների համար համագործակցում են ամբողջ աշխարհի գիտնականների հետ և ունեն համապատասխան ամուր համաշխարհային հեղինակություն:

Եվ այսպես.

Առաջին տեղում Հոնկոնգի քաղաքային համալսարանն է, որը World University rank (WUR) 2025ում 78-րդն է, իսկ անցած տարի միջազգային լավագույն համալսարանների ցանկում (MIU) կրկին առաջինն էր։

Երկրորդ տեղում Հոնկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարանն է (լուսանկարում) (WUR 66, MIU 9), երրորդ հորիզոնականում՝ Հոնկոնգի պոլիտեխնիկական համալսարանը (WUR 84, MIU 10)։

Առաջին հնգյակում են նաև Հոնկոնգի (WUR 35, MIU 6) ու Աբու Դաբիի (WUR 191, MIU 2) համալսարանները։ 6-10-րդ հորիզոնականներում Մեծ Բրիտանիայի ու Շվեյցարիայի համալսարաններն են։

Ամբողջական ցանկը՝ այստեղ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews