Times Higher Education World University ranking 2025-ը ներկայացրել է համալսարանների վարկանիշային նոր ցանկը, որը ներառում է ավելի քան 2000 համալսարան 115 երկրներից և տարածաշրջաններից:
Օքսֆորդը իններորդ տարին անընդմեջ զբաղեցնում է առաջին տեղը, որին նպաստել են արդյունաբերության հետ փոխգործակցության և դասավանդման զգալի բարելավումները: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը բարձրացել է երկրորդ հորիզոնական՝ առաջ անցնելով Սթենֆորդից, որն իջել է վեցերորդ հորիզոնական: Չինաստանը մոտենում է լավագույն 10-ին՝ էլ ավելի մեծացնելով երկրի ազդեցությունը համաշխարհային հետազոտությունների վրա։ Ավստրալիայի բոլոր հինգ առաջատար համալսարանները վարկանիշի անկում են ապրում ՝ հեղինակության վատթարացման և միջազգային հեռանկարների պատճառով։
Լավագույն 200-ում ընդգրկվել են երեք նոր երկրներ՝ Բրազիլիան, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները, ինչը վկայում է զարգացող շուկաներում բարձրագույն կրթության շուկայի աճի մասին։
Եվ այսպես.
Առաջին տեղում 98.5 միավորով Օքսֆորդի համալսարանն է (Մեծ Բրիտանիա), երկրորդ տեղում՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (98.1), երրորդում՝ Հարվարդի համալսարանը (ԱՄՆ, 97.7)։
Առաջին տասնյակում են նաև Փրինսթոնի համալսարանը (ԱՄՆ, 97.5), Քեմբրիջի համալսարանը (Մեծ Բրիտանիա, 97.4), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ, 97.2), Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 96.3), Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանը (ԱՄՆ, 94.5), Լոնդոնի արքայական քոլեջը (Մեծ Բրիտանիա, 94.4), Եյլի համալսարանը (ԱՄՆ, 94.1)։
Հայաստանի բուհեր
2025 թ. վարկանիշային ցանկում 1500+ հորիզոնականից հետո ներառված են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Հայաստանի եվրոպական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Երևանի պետական բժշկական համալսարանը։
Հայաստանի հարևան երկրներ
Ադրբեջանի 14 բուհ ընդգրկված են 1501+ հորիզոնականում, Վրաստանից՝ 5 բուհ (1 բուհ՝ 1201-1500, 4-ը՝ 1500+), Իրանից՝ 25 բուհ (301-ից 1000), նույնքան՝ 25 բուհ Թուրքիայից (351-ից 1500)։
Ամբողջական ցանկը՝ այստեղ։