Ներկայացնում ենք ուսանողների թիվը բնակչության թվով աշխարհի ամենամեծ 10 պետություններում, Հայաստանում ու հարեւան երկրներում։ Հաշվել ենք նաեւ, թե ուսանողները տվյալ երկրի բնակչության քանի տոկոսն են կազմում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2022 թ. մայիսի տվյալներով՝ աշխարհում կա 235 մլն ուսանող, որը Երկիր մոլորակի բնակչության 2.94 տոկոսն է։
Հետաքրքրական է, որ ուսանողների թիվ-բնակչության թիվ հարաբերակցությամբ ներքոնշյալ երկրներից ամենամեծ արդյունքն ունի Թուրքիան՝ 10.5 տոկոս, ամենացածրը՝ Նիգերինա՝ 0.9 տոկոս։
Չինաստան
40 մլն ուսանող կամ երկրի բնակչության 2.8 % (բնակչության թիվը 2023 թ. հունիսի դրությամբ՝ 1 մլրդ 429 մլն 228 հազար)
Հնդկաստան
36 մլն ուսանող կամ երկրի բնակչության 2.5 % (բնակչության թիվը 2023 թ. հունիսի դրությամբ՝ 1 մլրդ 413 մլն 364 հազար)
ԱՄՆ
20 մլն ուսանող կամ երկրի բնակչության 5.9 % (բնակչության թիվը 2022 թ. մայիսի դրությամբ՝ 336 մլն)
Ինդոնեզիա
8 մլն ուսանող կամ երկրի բնակչության 2.8 % (բնակչության թիվը 2022 թ. մայիսի դրությամբ՝ 280 մլն)
Պակիստան
2.5 մլն ուսանող կամ երկրի բնակչության 1.1 % (բնակչության թիվը 2023 թ. հունիսի դրությամբ՝ 228 մլն)
Բրազիլիա
8.4 մլն ուսանող կամ երկրի բնակչության 3.8 % (բնակչության թիվը 2023 թ. հունիսի դրությամբ՝ 219 մլն)
Նիգերիա
2 մլն ուսանող կամ երկրի բնակչության 0.9 % (բնակչության թիվը 2023 թ. հունիսի դրությամբ՝ 217 մլն)
Բանգլադեշ
2.8 մլն ուսանող կամ երկրի բնակչության 1.6 % (բնակչության թիվը 2023 թ. հունիսի դրությամբ՝ 180 մլն)
Ռուսաստան
7 մլն ուսանող կամ երկրի բնակչության 4.8 % (բնակչության թիվը 2021 թ. հոկտեմբերի դրությամբ՝ 147 մլն)
Մեքսիկա
4.1 մլն ուսանող կամ երկրի բնակչության 3.2 % (բնակչության թիվը 2021 թ. հունվարի դրությամբ՝ 128 մլն)
Հայաստան
79 513 ուսանող կամ երկրի բնակչության 2.7 % (բնակչության թիվը 2022 թ. հոկտեմբերի դրությամբ՝ 2 մլն 928 հազար)
Վրաստան
147 700 ուսանող կամ երկրի բնակչության 3.9 % (բնակչության թիվը 2021 թ. հունվարի դրությամբ՝ 3 մլն 709 հազար)
Իրան
4 մլն ուսանող կամ երկրի բնակչության 4.5 % (բնակչության թիվը 2023 թ. հունիսի դրությամբ՝ 88 մլն)
Թուրքիա
9 մլն ուսանող կամ երկրի բնակչության 10.5 % (բնակչության թիվը 2021 թ. հուլիսի դրությամբ՝ 86 մլն)
Ադրբեջան
187 հազար ուսանող կամ երկրի բնակչության 1.9 % (բնակչության թիվը 2021 թ. հունվարի դրությամբ՝ 10 մլն)