ԳլխավորԼուր

Ռուսաստանում կոլումբացի ուսանողը սպանել է էկվադորցի ուսանողին

Հարավային դաշնային համալսարանի (ՌԴ, Դոնի Ռոստով) երկու ուսանողների միջեւ կենցաղային վեճն ավարտվել է դանակահարությամբ, դեկտեմբերի 1-ին տեղեկացրել են համալսարանի տեղեկատվական ծառայությունից։

Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում։ Դանակահարողը Կոլումբիայի  քաղաքացի է, սպանվածը՝ Էկվադորի։

Հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածի հատկանիշներով։

Comment here