ShanghaiRanking Consultancy ընկերությունը հրապարակել է աշխարհի համալսարանների՝ 2023 թ. ակադեմիական վարկանիշային ցանկը (The Academic Ranking of World Universities)։
ARWU-ն հրապարակվում է 2003 թվականից։ Ցանկում ներառվում են այն ուսումնական հաստատությունները, որոնք ունեն Նոբելյան կամ Ֆիլդսովյան մրցանակակիր շրջանավարտներ կամ աշխատակիցներ, հաճախ մեջբերվող հետազոտողների մեծ թիվ, «Nature» եւ «Science» հանդեսներում վերջին 10 տարում տպագրված հոդվածներ, ինչպես նաեւ մեծ թվով հոդվածներ, որոնք հայտնվել են Science Citation Index – Expanded-ում (SCIE) եւ Social Sciences Citation Index-ում (SSCI).
Եվ այսպես, ARWU-ի 2003-ի առաջին տասնյակում են Հարվարդի համալսարանը (ԱՄՆ, 100 միավոր), Սթենֆորդի համալսարանը (ԱՄՆ, 74.8), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 69.1), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա, 67.9), Կալիֆոռնիայի Բերկլիի (ԱՄՆ, 63.4), Փրինսթոնի (ԱՄՆ, 60.1), Օքսֆորդի (Մեծ Բրիտանիա, 59.5), Կոլումբիայի (ԱՄՆ, 55.3) համալսարանները, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (ԱՄՆ, 54.5), Չիկագոյի համալսարանը (ԱՄՆ, 53.8)։
1000 բուհ ներառող ամբողջական ցանկը՝ այստեղ։
Լուսանկարում՝ Սթենֆորդի համալսարանը։