ԳլխավորԼուր

Փոխնախարարը Դաշտենցի անվան դպրոցում հետևել է էքստեռն փոխադրման քննություններին

Էքստեռն փոխադրման քննություններ Դաշտենցի անվան դպրոցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների առաջին փուլի ընթացքին, հայտնում են նախարարությունից:

Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 36-ն են:

Այցի ընթացքում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններում, հաջողություն մաղթել աշակերտներին և հետաքրքրվել նրանց նախասիրություններով: Նա աշակերտներին հարցրել է՝ ի՞նչ մասնագիտական կողմնորոշում ունեն և բուհական ընդունելության քննությունները երկու անգամ հանձնելու հնարավորությունը դրակա՞ն են գնահատում, թե՞ բացասական: Ի պատասխան՝ աշակերտներն ասել են, որ այն իրենց համար լրացուցիչ հնարավորություն է և առավելապես հեշտացնում է քննություն հանձնելու գործընթացն ու բարձր արդյունքների ապահովումը:

Էքստեռն փոխադրման քննություններ Դաշտենցի անվան դպրոցում
Էքստեռն փոխադրման քննություններ Դաշտենցի անվան դպրոցում

Դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են` հիմք ընդունելով սովորողի՝ հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակը: Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են դպրոցների 1-ից 8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն:

Նույն կարգավորումը վերաբերում է նաև 10-րդ դասարանի սովորողներին, եթե նրանք մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաների, մրցաշարերի, առաջնությունների և փառատոների: Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում դպրոցի սովորողը դասարանից դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

Էքստեռն փոխադրման քննություններ Դաշտենցի անվան դպրոցում
Էքստեռն փոխադրման քննություններ Դաշտենցի անվան դպրոցում