ԳլխավորԼուր

Մուշեղ Բաբայանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի  նախագահ

Արդարադատության ակադեմիայի խորհրդի նիստ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ, Արդարադատության ակադեմիայի խորհրդի անդամ Մուշեղ Բաբայանը Ակադեմիայի խորհրդի տարեսկզբյան նիստում ընտրվել է Խորհրդի նախագահ՝ 1 տարի ժամկետով:

Նիստը տեղի է ունեցել հունվարի 24-ին: Ակադեմիայի խորհրդի անդամները գաղտնի քվեարկությամբ ռոտացիոն կարգով ընտրել են նոր նախագահին: Մուշեղ Բաբայանը նախկինում եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետը:

Խորհրդի ուշադրությանն է ներկայացվել Ակադեմիայի 10-ամյա գործունեությանը նվիրված տեսաֆիլմը կառույցի ձեռքբերումների մասին:

Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանի ներկայացմամբ՝ խորհուրդը քննարկել եւ միաձայն ընդունել է 2023 թ.-ի գործունեության հաշվետվությունը, հաստատել 2024 թ-ի եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը:

Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման 2024թ. ուսուցման ծրագիրը նույնպես հաստատվել է: