ԳլխավորԼուր

Մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ. ԿԳՄՍ փոխնախարար

Արաքսիա Սվաջյան

Մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։ Այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Արարատի մարզպետարանում անցկացված է 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Խորհրդակցությանը քննարկվել են 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում նոր չափորոշիչների ներդրմանն առնչվող մի շարք հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերել են ուսուցիչների վերապատրաստմանը և նոր դասագրքերի ստեղծմանը։

Արաքսիա Սվաջյանը նշել է, որ որոշ դասագրքեր փորձաքննության արդյունքում երաշխավորվել են, սակայն մի քանի դասագրքերի վերաբերյալ կան բողոքարկումներ, որոնք ուղարկվել են լրացուցիչ փորձաքննության։

«Պետք է վստահ լինենք, որ այս կամ այն դասագիրքը, որը երաշխավորվել կամ չի երաշխավորվել, հիմնավոր է։ Պետք է վստահ լինենք, որ դպրոց մտնող ցանկացած դասագիրք իսկապես համապատասխանում է բոլոր սահմանված չափանիշներին»,- նշել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ դասագրքերը տպագրման փուլում են։

Նշվել է նաև, որ սեպտեմբերից մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև Հայաստանում ԲՏՃՄ առարկաների՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաներ դասավանդողների, ուսուցիչները կստանան հավելավճար։

Քննարկվել են նաև պարտադիր և կամավոր ատեստավորմանը, ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, համընդհանուր ներառական կրթության կազմակերպմանն առնչվող հարցեր: