ԳլխավորԼուր

Բացվել է «Career City Fest» լավագույն գործատուների փառատոնը

«Career City Fest» լավագույն գործատուների փառատոն

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր «Մերիդիան» էքսպո կենտրոնում մասնակցել է «Career City Fest» լավագույն գործատուների փառատոնի բացմանը, որը կազմակերպել էր «Skill Event Marketing» ընկերությունը, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Փառատոնը, որն անցկացվում է առաջին անգամ, համախմբել էր ՀՀ առաջատար ընկերություններին, կրթական հաստատություններին, փորձագետների և աշխատաշուկայի ներկայացուցիչների:

Երկօրյա էքսպոյի ընթացքում նախատեսված են ընկերությունների, կրթօջախների ցուցահանդես, մասնագիտական համաժողովներ, պանելային քննարկումներ:

Արաքսիա Սվաջյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել կազմակերպությունների բովանդակությանը, հետաքրքրվել կրթական հաստատությունների ուսանողների՝ աշխատանքային հեռանկարների հնարավորություններով:

Փառատոնի մուտքն ազատ է. այն բաց է մինչև ապրիլի 29-ը: